-
26.12.2020|
13:51
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ խմբակցություն)՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
-
25.12.2020|
20:43
Մի պսևդոէլիտար, պսևդոմտավորական և պսևդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ, Facebook-ում գրել է Միքայել Մինասյանը։
-
25.12.2020|
20:41
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին:
-
25.12.2020|
16:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարևորություն և անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ և ենթակառուցվածքներ:
-
25.12.2020|
16:20
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ շարունակվում է Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
-
25.12.2020|
16:19
Դատարանն այսօր մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը նման որոշում է կայացրել կալանավորման հիմքերի բացակայության պատճառով:
-
25.12.2020|
01:30
Երկուսուկես տարի իշխանական աթոռները զբաղեցնողներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ի վերջո ի՞նչ են ուզում դատական համակարգից: Ամենատարբեր դատական գործերի մասով դատարանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի որոշումներից հետո իշխանության ներկայացուցիչները տարաբնույթ որակումներ են տալիս դատարաններին ու դատավորներին, ընդհուպ՝ դատարանների շրջափակում:
-
24.12.2020|
23:53
Արդեն մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ անձինք ս. թ. դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախապատրաստվող հանցագործության` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հայ հոգևորականների, Մայր Աթոռի սպասավորների դեմ բռնության կոչեր են հրապարակում:
-
24.12.2020|
22:55
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը նոր պետ ունի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
-
24.12.2020|
15:51
Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: